Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բավարար ջանքեր գործադրել թշնամու հետագա ագրեսիվ քայլերը չեզոքացնելու և գերիներին օր առաջ վերադարձնելու ուղղությամբ. «Սասնա Ծռեր»

Դեկտեմբեր 23,2020 13:10

Մտահոգիչ է գերիների վերադարձի ձգձգումը

Զինադադարից անցել է մեկուկես ամիս, սակայն գերիների վերադարձի հարցում շատ անորոշ և անմխիթար վիճակ է։

Զուգահեռաբար՝ թշնամին շարունակում է գերեվարությունները, խուսափում է գերիների մասին ճշգրիտ տվյալներ ներկայացնել, նսեմացնում է նրանց արժանապատվությունը։

Էապես ոչ ամբողջական է Հայկական կողմի աշխատանքը թշնամու զինծառայողների կատարած ցեղասպանական ակտերի և խոշտանգումների վերաբերյալ տվյալների հավաքագրման և միջազգայնացման ուղղությամբ, մինչդեռ այն ոչ միայն կարևոր է միջազգային-քաղաքական առումով, այլև կարող է որպես լրացուցիչ լծակ ծառայել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և գերիների վերադարձին նպաստելու համար։

Ավելին՝ Ադրբեջանը, խախտելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը և, այդ սկզբունքի համաձայն Հայկական կողմից հետ ստանալով իր երկու մարդասպան ահաբեկիչներին, շինծու մեղադրանք է առաջադրում իր ձեռքում գտնվող ՀՀ քաղաքացուն և կալանավորում է նրան։

Առանձնակի մտահոգիչ է զինադադարից հետո՝ ռուսական խաղաղապահների միջամտությանը զուգահեռաբար «կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում» սկզբունքին համապատասխան Հայկական կողմի դիրքերում՝ Խծաբերդի մոտ, հայկական ստորաբաժանման 62 զինծառայողների գերեվարումը և նրանց վերադարձի ձգձգումը։

Հիմնականում Շիրակի մարզի բնակիչներից բաղկացած այդ ստորաբաժանման ծառայողները պահպանել են զինադադարի պայմանները, նրանց անունները հայտնի են, հակառակ կողմն ընդունում է նրանց գերեվարումը, սակայն նրանք չեն վերադարձվում։

Ակնհայտ է, որ նոր գերեվարումների և գերիների վերադարձի ձգձգման հիմնական պատճառը Ռուսական կողմից Հայաստանի շահերի հաշվին Ադրբեջանին սիրաշահելու հետևանք է, մինչդեռ գործող կառավարությունը որևէ քայլ չի կատարում Ռուսաստանի միջնորդական և խաղաղապահ առաքելությունն իրականացնելու շահադիտական և միակողմանի քաղաքականությունը չեզոքացնելու համար։

Գործող կառավարությունից պահանջում ենք բավարար ջանքեր գործադրել թշնամու հետագա ագրեսիվ քայլերը չեզոքացնելու և գերիներին օր առաջ վերադարձնելու ուղղությամբ։

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031