Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Աբրահամյանի տարածած տեսանյութի համաձայն՝ ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան-Բերձոր գազամուղը: Տեսանյութում հեռվում ծածանվող դրոշ է երեւում եւ այրվող խողովակի մոտ հավաքված զինվորական հագուստով մարդիկ:
Aravot.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ նման տեղեկություններ չունի եւ հավելեց. «Առհասարակ, նրանք մասնագիտացած են նման բաներում, միշտ անում են, բայց չեմ կարող ասել, չունեմ նման տեղեկատվություն»:
Ավելի ուշ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանմամբ հանդես եկավ. «Տեղեկությունը, թե երեկ Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատասխանում իրականությանը։ Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան: Լրատվամիջոցներին հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ և ավելորդ խուճապ չառաջացնել հանրության շրջանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ