Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ տնտեսությանը հասցված վնասը հավասար է վերջին մի քանի տարիներին նրա ՀՆԱ-ի ծավալին. Գրիգորի Մարտիրոսյան

Դեկտեմբեր 23,2020 12:24

Հայ-ադրբեջանական վերջին պատերազմում Լեռնային Ղարաբաղի տնտեսությանը հասցված վնասը հավասար է վերջին մի քանի տարիներին նրա ՀՆԱ-ի ծավալին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Հակառակորդի պատճառած վնասը պարզապես հսկայական է: Այժմ աշխատանքներ են տարվում դրամական արտահայտմամբ դրան գնահատական տալու ուղղությամբ, բայց կարելի է ասել, որ այն հավասար է վերջին մի քանի տարիներին հանրապետության ՀՆԱ-ի ծավալին: Դա առաջին հերթին վերաբերում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան»,- ասել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ վերջին պատերազմի հետևանքով երկրի բնակչությունը հայտնվել է «մարդասիրական ճգնաժամի եզրին»: Ռազմական գործողությունների հասցրած վնասն առավելապես դիպչել է ենթակառուցվածքներին և քաղաքացիների մասնավոր սեփականությանը:

«Քանի որ ռազմական գործողությունների հետևանքով տարածքների մեծ մասն անցել է հակառակորդին կամ գրավվել, մեր տնտեսությունը զրկվել է գյուղատնտեսական հողերի և էներգետիկայի օբյեկտների մեծ մասից: Գումարած՝ քաղաքացիների սեփականության մեծ մասը՝ անշարժ գույքի օբյեկտներ, մասնավոր և գյուղատնտեսական տեխնիկա ոչնչացվել է կամ մնացել մեր վերահսկողությունից դուրս»,- ասել է Մարտիրոսյանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031