Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆյա Հովսեփյան. «Եթե անգամ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ապա իրենք չպետք է գան». «Հրապարակ»

Դեկտեմբեր 23,2020 12:34

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով իր գործընկեր Նազելի Բաղդասարյանի հետ նոր է վերադարձել Արցախից, երեկ խորհրդարանում պատմում էր, թե ինչ «հերոսական» աշխատանք են իրենք տարել Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքից 6 տասնյակից ավելի գերիների մասին հետաքրքրվելով։ Նշեցին, որ Ադրբեջանը հաստատել է, որ 2 քաղաքացի են գերեվարել, իսկ թե ինչու են ադրբեջանցիները մինչեւ այսօր դեռ մարդկանց գերեվարում, ինչու են Արցախի եւ Հայաստանի սահմաններն այնքան բաց, որ թշնամին ազատ ելումուտ է անում, չկարողացան ասել։ Փոխարենը ԱԱԾ-ն զավեշտալի հաղորդագրություններ է տարածում՝ հորդորելով զգույշ լինել Սյունիքով անցնելիս, գերի ընկնելու դեպքում էլ զանգել ԱԱԾ։ Սոֆյա Հովսեփյանը դա գերի ընկնել չի համարում, այլ՝ առեւանգում, եւ ասում է, թե ինչ կանի ինքը, եթե իրեն առեւանգեն․ «Եթե հասցրեցին առեւանգել, դժվար թե հասցնեմ, բայց ես կարծում եմ, որ անվտանգության հնարավորություն կունենամ եւ կտեղեկացնեմ»։

Ս․ Հովսեփյանին մի քանի հարց ուղղեցինք։

Այն, որ Նիկոլ Փաշինյանին սյունեցիները փաստացի չընդունեցին ու թույլ չտվեցին, որ մտնի Սյունիք, Սիսիանում էլ տեսանք, թե ինչ վերաբերմունքի արժանացավ, Դուք ինչպե՞ս եք գնահատում։

– Ինչպե՞ս եմ գնահատում․․․ Գիտե՞ք, ես կարծում եմ, որ էս ամեն ինչին պետք է Սյունիքի մարզի բնակիչները գնահատական տան, ոչ թե ես։ Կարծում եմ՝ այն առաքելությունը, որ իր առջեւ էր դրել Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ գնալ եւ տեղում ծանոթանալ, պետք է, այնուամենայնիվ, թույլ տրվեր, որպեսզի հասներ ցանկացած բնակավայր եւ իր աչքով տեսներ, հա՞, թե ինչ խնդիրներ կան։ Եվ կարծում եմ, որ բոյկոտելով իր ներկայությունը՝ նաեւ խանգարել են, խոչընդոտել են այն հետագա կարգավորումներին, որը միգուցե հնարավոր լիներ հենց այդ այցի ժամանակ կազմակերպել։

Ասում են՝ պետք է օր առաջ հեռանա, որովհետեւ նրա մեկ օր ավելի մնալը մեր սահմանների, մեր պետության անվտանգությանը սպառնալիք է։

– Այն մարդիկ, ովքեր որ այդ մասին ասում են եւ գտնում են, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա, եւ իրենք գան, ես գտնում եմ, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ապա իրենք չպետք է գան։

Շատերն են կարծում, որ թիվ մեկ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, իսկ թե ով կգա, թող որոշի ժողովուրդը։

– Շատ կարեւոր է, թե ով պետք է գա։ Այո, դա շատ կարեւոր է։ Ոչ թե թող որոշի ժողովուրդը, այլ իրենք այդպես են գտնում, որպեսզի ինչպես նախկինում են իրենք գործել, այնպես էլ ներկայում գործեն, բայց դա չպիտի լինի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031