Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Գալոյան. «ՀՊՏՀ ռեկտորի «չարչրկված» հարցը ստացավ օրինական լուծում, և ընտրության արդյունքները հաստատվեցին ՀՀ կառավարության կողմից»

Դեկտեմբեր 23,2020 12:14

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր, վերջապես, ՀՊՏՀ ռեկտորի «չարչրկված» հարցը ստացավ օրինական լուծում, և ընտրության արդյունքները հաստատվեցին ՀՀ կառավարության կողմից: Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել ընկերներիս և ուսանողներիս այս ամիսների ընթացքում կողքիս լինելու և ինձ աջակցելու համար: Չնայած բոլոր դժվարություններին` արդարությունը հաղթեց:

Սիրելինե՛րս, համավարակն ու պատերազմը առավել վառ ի ցույց դրեցին կրթության ու գիտության զարգացման ու բարեփոխման կարևորությունը մեր երկրում: Ներկա պայմաններում, մեզ` ոլորտի ներկայացուցիչներիս, ոչինչ չի մնում անելու, քան լծվելու մեր բուհը լավագույններից մեկը դարձնելու պատասխանատու գործին, որից մեզ ոչինչ չի կարող շեղել: Այսօրվանից սկսած չեմ արձագանքելու ոչ մի գրառման, ոչ մի մեղադրանքի, ոչ մի ստահոդ տեղեկատվական «գրոհի», քանզի իրական կյանքը չի կարող պարտվել վիրտուալին, գործը չի կարող պարտվել պոպուլիզմին, ճշմարտությունը` ստին, սերը` չարությանը, և վերջապես` իրական Հայաստանը չի կարող պարտվել ֆեյսբուքահայաստանին:

Մերը` գործն է, արդյունք գրանցելը ու մենք միասին, անշուշտ, հաջողելու ենք!!!

P.S. Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանին և նախկին փոխնախարար Գ. Թամրազյանին սկզբունքայնության և աջակցության համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031