ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ցինիզմի մոդեռնիզացիա
Նիկոլն առաջարկում է քննարկել ապագան։ Նույնն է, թե հանցագործը զոհի հարազատներին ասի «եկեք մոռանանք ձերոնց սպանությունը, և խոսենք երաժշտության մասին»։
Նիկոլը երևի որոշել է, որ Հայաստանի ողջ բնակչությունը բաղկացած է դավաճաններից, անողնաշարներից ու դեբիլներից։ Այլապես, այսօրվա գրառումը չէր անի։
Մի՞թե 1945թ.-ին գերմանացիները պատրաստ էին Հիտլերի հետ քննարկել Գերմանիայի ապագան, եթե վերջինս արժանապատվություն չունենար, և ինքնասպան չլիներ։
Կարդացեք նաև
Մի՞թե իտալացիները պատրաստ էին Մուսոլինիի հետ 1943թ. քննարկել Իտալիայի ապագան։
Մի՞թե 1973թ.-ին հրեաները պատրաստ էին Գոլդա Մեիրի հետ քննարկել Իսրայելի ապագան (թեև Գոլդա Մեիրն, ըստ իս, բավական հաջողված ղեկավար է եղել մինչև 1973թ. պատերազմը)։
Այսօր քննարկելու մեկ բան կա. Նիկոլի կործանած երկիրն ինչպե՞ս դուրս բերել փլատակների տակից և ի՞նչ պատասխանատվության ենթարկել նրան՝ հայրենիքի մի մասի միտումնավոր կամ դավաճանական կորստի համար։