Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արդյոք նաեւ այս փաստե՞րը չեն գալիս լրացնելու այն թղթապանակը, որի հիման վրա շատերը պնդում են, որ Փաշինյանը սոսկ ապաշնորհ կառավարիչ չէ, այլ հայրենիքի դավաճան է. «Հրապարակ»

Դեկտեմբեր 23,2020 11:21

Երեկ ադրբեջանցիներն արդեն Որոտանի համար էին «մարտնչում», նախօրեին թույլ չէին տվել, որ պաշտպանության նախարարության մեքենաները Լաչինով մտնեն Արցախ՝ զորքի հերթափոխն ապահովելու։ Եվ Նիկոլ Փաշինյանի պատժիչ մեքենան փոխանակ ադրբեջանական հրոսակների դեմ պայքարի, պայքար է սկսել Սյունիքի քաղաքապետերի դեմ, որոնք համարձակվել են վարչապետի հրաժարականը պահանջել։ Նախօրեին ձերբակալվել եւ Երեւան էր տեղափոխվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով այս պատերազմի ընթացքում ապացուցեց, որ հայրենիքի բացառիկ զգացողությամբ քաջ զինվոր է եւ իսկական քաղաքացի։ Երեկ էլ բերման ենթարկվեց Քաջարանի քաղաքապետը, ով համարձակվել էր մեզ հարցազրույց տալ եւ ասել, որ «Քաջարանում ոչ ոք Նիկոլ Փաշինյանին չի սպասում»։

Արդյոք նաեւ այս փաստե՞րը չեն գալիս լրացնելու այն թղթապանակը, որի հիման վրա այսօր շատերը պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը սոսկ ապաշնորհ կառավարիչ չէ, այլ հայրենիքի դավաճան է եւ թշնամու հետ գործարքի գնացած հանցագործ։ Մի՞թե իր երկրի, մեր պետության շահերը պաշտպանող վարչապետն այսօր կառաջնորդվեր անձնական վրեժով եւ քաղաքական հակառակորդներին բանտերը կլցներ՝ հաշվի չառնելով, որ այդ մարդիկ են այսօր Սյունիքի դարպասներին կանգնած, եւ նրանց շնորհիվ է, որ ադրբեջանցին դեռեւս չի հասել «Էրիվան»։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031