Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլէներգիայի թանկացումը առավել քան սպասելի էր». Վահե Դավթյան. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 23,2020 09:18
hosanq

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը դեռ դեկտեմբերի 18-ից օրեր առաջ էր գրառում արել՝ համոզմունքով կանխատեսելով, որ էլէներգիան կթանկանա:

«Ինչի՞ հիմամբ էր Ձեր համոզմունքը՝ զուտ քաղաքակա՞ն, տնտեսակա՞ն, թե՞ էներգահամակարգում վարկային ահռելի բեռի գործոնով պայմանավորված».- «ՀՀ»-ի հարցին ի պատասխան փորձագետը նշեց. «Մի քանի գործոններ կառանձնացնեմ: Առաջինն այն է, որ երկրի էներգետիկ համակարգում կուտակվել է հսկայական վարկային բեռ: Մենք տարիներ շարունակ եւ առ այսօր շարունակում ենք միլիոնավոր դոլարներ ներգրավել երկրի էներգետիկ համակարգի արդիականացման եւ նոր ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու համար: Ունենալով ներսում սպառման բավականին համեստ դինամիկա, միաժամանակ, ըստ էության, ձախողելով արտահանման ռազմավարությունը, չենք կարողանում ապահովել Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն: Մեր էներգահամակարգը ավելցուկային է իր հզորություններով եւ խարսխված է կայուն արտահանման սկզբունքի վրա: Այլ կերպ՝ ինչքան ավելի շատ ենք արտահանում էլէներգիա, այնքան ավելի մեծ է հնարավորությունը երկրի ներսում արդյունավետ էներգետիկ քաղաքականություն իրականացնելու եւ, ի վերջո, ցածր սոցիալակենտրոն սակագներ ապահովելու համար: Բայց ինչ ենք տեսնում. կորցրել ենք Վրաստանի էլեկտրաէներգետիկ շուկան, եւ գրեթե էլէներգիա չենք արտահանում այդ ուղղությամբ: Որոշակի խնդիրներ են ձեւավորվում նաեւ, արդեն պայմանավորված աշխարհաքաղաքական վերադասավորումներով, իրանական ուղղությամբ, որտեղ ակտիվացել են Ադրբեջանը եւ Թուրքմենստանը: Այլ գործոններ էլ կան՝ գումարած կառավարման գործոնը… Եվ երբ դրանք ի մի ենք բերում, տեսնում ենք, որ էլէներգիայի թանկացումը առավել քան սպասելի էր:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031