Դեկտեմբերի 22-ին հանրապետության ամբողջ տարածքում գործադուլներ և դասադուլներ էին։ Իսկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, թե իշխող «Իմ քայլը» խմբակցությանը մինչև ժամը 18:00-ն ժամանակ են տալիս ներկայանալու և միասին իրավիճակը քննարկելու համար։
Սակայն, խմբակցության անդամները այդպես էլ չեկան, և Հայրենիքի փրկության շարժման անդամները հայտարարեցին, որ տուն չեն գնալու, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա։
Ավելի վաղ շարժման անդամները Հանրապետության հրապարակում վրաններ էին տեղադրել։ Երեկոյան արդեն բեմի դիմաց՝ տարբեր հատվածներում փայտ էին վառում՝ գիշերը տաքանալու համար։ Իսկ տարածքում տեղադրված վառարաններին էլ կարտոֆիլ էին պատրաստում՝ քաղաքականության մասին քննարկումներին զուգահեռ։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Նարեկ ԱՎԱԳՅԱՆԻ