Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Քրիստոսի ժողովուրդ ենք». նոր գիրք է հրատարակվել

Դեկտեմբեր 23,2020 12:30

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հայ երիտասարդին ուղղված խոսքերի եւ պատգամների ընտրանի-գրքույկը՝ «Մենք Քրիստոսի ժողովուրդ ենք» խորագրով։ Ժողովածուն բաժանված է թեմաների՝ «Քրիստոնեություն», «Եկեղեցի», «Ս. Էջմիածին», «Հայրենիք», «Բանակ», «Ընտանիք», «Ազգային կյանք» եւ «Հայ երիտասարդին»:

Գրքույկը պատրաստել են ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը, կազմողը Սեւակ սրկ. Գրիգորյանն է, խմբագիրը՝ Տ. Թովմա վրդ. Խաչատրյանը։ Սույն հրատարակությունը նվիրված է Վեհափառ Հայրապետի օծման եւ գահակալության 20-ամյակին։

«Վեհափառ Հայրապետի հայրական տնօրինությամբ պատիվ եմ ունեցել մի քանի ամիս իմ ծառայությունը բերելու ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակին՝ առավել հաղորդակից լինելով երիտասարդների ապրումներին, ինչպես նաեւ միավորելու եկեղեցու ու Հայրենիքի շուրջ՝ որպես ազգապահպանության երաշխիք»,- ասում է Սեւակ սարկավագը։

ՀԵՀԵՄ-ում ծառայությունը Սեւակ սարկավագի համար եղավ այն դարբնոցը, որտեղ, որպես եկեղեցական, դրվեցին հիմերը իր հետագա ծառայությունների։ Եվ հենց այդ հիմերի շնորհիվ է, որ ինքն այսօր Հայոց բանակում է ծառայում, եւ ինչպես ինքն է ասում` նորից հայ երիտասարդների կողքին, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանում են մեր Սուրբ Հայրենիքն ու Եկեղեցին։

«Լիահույս եմ, որ վերոնշյալ գրքույկը իր նպաստը կբերի Հայ Եկեղեցու հավատավոր երիտասարդներիդ՝ ձեր հոգու սյուներն ամրացնելու եւ մեր սրբազան հայրենիքը ավելի շենացնելու գործում։

Որդիական երախտագիտությունս եւ շնորհավորանքներս եմ հայտնում Վեհափառ Հորը՝ մշտական հայրախնամ հոգածության եւ օրհնության համար թե՛ հայրենիքի, թե՛ հայ ժողովրդի եւ թե՛ մասնավորաբար հայ երիտասարդի ու ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի նկատմամբ»,-ասում է Թովմա վարդապետ Խաչատրյանը։

Պատրաստեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031