Այսօրվա անհնազանդության ցույցի ժամանակ անկուսակցական Արմեն Գրիգորյանը դիմելով Հայրենիքի փրկության շարժմանը՝ ասաց. « Ես բոլոր քաղաքացիների անունից ուզում եմ դիմել քաղաքական 17 կուսակցություններին: Գիտե՞ք մենք ինչ ենք ուզում լսել ձեզանից: Երկու բան: Այսօր այստեղ բոլորդ խոսք տվեք, որ ապագա կառավարությունում կոռուպցիա չի լինելու, էլ երբեք Հայաստանում ոչ ոք բյուջեն չի լափելու: Խոսք տվեք նաեւ երկրորդ բանը՝ որ այլեւս Հայաստանի կառավարությունում նախարարները եւ աշխատողները լինելու են պրոֆեսիոնալ սկզբունքով, այլ ոչ թե կուսակցական: Այս 2,5 տարին մեզ բոլորիս ահավոր փոխեց: Մենք էլ չենք հանդուրժելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ