Հադրութում հայտնաբերվել են անհետ կորած երկու քաղաքացիներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Դեկտեմբերի 21-ին անհետ կորած զինծառայողների որոնման համատեղ խումբը Հադրութի շրջանում հայտնաբերել է Հայաստանի երկու քաղաքացիների, որոնք ադրբեջանական կողմի հետ համաձայնությամբ, որոնք նույնպես մասնակցում էին այդ խմբի աշխատանքներին, փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի վարչակազմին»,- ասել է Կոնաշենկովը:
Նա նաև հայտնել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են անհետ կորածներ որոնման աշխատանքները, արդեն մշակվել է 528 հեռախոսային հաղորդագրություն:
Կոնաշենկովի խոսքով՝ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 351 փախստական: Ընդհանուր առմամբ, ԼՂ վերադարձած փախստականների թիվը 42700 է:
Կարդացեք նաև
Գեներալը նաև հայտնել է, որ Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով հրադադարը պահպանվում է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ