Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իվետա Տոնոյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Դու հանգիստ չես ունենալու»

Դեկտեմբեր 22,2020 22:50

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Հանրապետության հրապարակում տեղադրված հարթակից գնահատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծամասնությանը, հետո դիմեց նրանց:

«Թասիբով հայեր: Ես ողջունում եմ բոլորիդ, որ այս ցրտին ու մթին կանգնած եք այստեղ՝ ձեր ու մեր կյանքի ու արժանապատվության համար, ձեր ու մեր հայրենիքի համար: Քիչ առաջ Գեղամ Մանուկյանը կարդում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անունները: Վստահ եմ, որ նրանց մեծ մասի անունները ձեզ ոչինչ չասացին: Որովհետեւ այս 2,5 տարիների ընթացքում դուք ընդհանրապես նրանց ոչ տեսել եք խոսելուց, ոչ գործ անելուց, ոչ ժողովրդի դարդ ու ցավի մասին մտածելուց ու բարձրաձայնելուց: Այդ 88 հոգուց ճնշող մեծամասնությունը ոնց եղել է առանց կենսագրություն ունենալու, նույնն է մնացել: 2,5 տարի միակ բանը, որ արել են, ստացել են աշխատավարձ, պարգեւավճարներ եւ ուրիշ ոչինչ: Փոխարենը ի՞նչ են արել իշխանությունները: Մեր բոլորի թիկունքում վաճառել են մեր հայրենիքը, մի գիշերվա մեջ դավադիրի նման դավաճանել ու խաբել են ժողովրդին, ծախել են Արցախի 75 տոկոսը: Ու սրա համար սրանք պետք է անպատասխա՞ն մնան, պիտի այն շենքում վարչապետի աթոռին կպած անձը պատասխան տա: Ես ուզում եմ ասել, որ դու՝ վարչապետ, պատասխան ես տալու ոչ միայն ժողովրդի ու հայ ազգի առաջ, դու նաեւ երկնային կյանքում պատասխան ես տալու մեր հերոսների առաջ: Դու հանգիստ չես ունենալու:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Լուսավոր Հայաստանի» հետ վաղը նախաձեռնել է խորհրդարանի արտահերթ նիստի հրավիրում: Օրակարգում ռազմական դրության չեղարկման հարցն է: Այս իշխանությունը արհեստականորեն ձգձգելով ռազմական դրությունը՝ ընդամենը ուզում է սահմանափակել այստեղ հավաքված մարդկանց գործողությունները: Եթե իշխանությունը կունենա այնքան համարձակություն, դուխ, որ վաղը «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները կգան խորհրդարան, կհաստատեն օրակարգը եւ կմտնեն այդ օրակարգով քննարկման, միգուցե դեռ ունենան վերջին հնարավորություն իրենց դեմքը եւ ապագան փրկելու: Այլապես, արդեն չեն ունենալու այդ հումանիտար միջանցքը», հայտարարեց Իվետա Տոնոյանը

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031