Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարգեւավճարների փողերը սպառվում են եւ դուք դա կմոռանաք վերջնականապես». Գեղամ Մանուկյանը դիմեց պետական կառավարման համակարգի աշխատողներին

Դեկտեմբեր 22,2020 21:21

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը «Հանրապետության» հրապարակում անհնազանդության ակցիայի ժամանակ դիմեց կառավարության սենյակներում աշխատող համաքաղաքացիներին, որոնցից շատերը անցած 2,5 տարվա անձնական շփումներում բողոքել, ընդվզել են, որ ունեն անգրագետ նախարարներ, երիտասարդ փոխնախարարներ, որոնք գործը չեն հասկանում եւ ամբողջ բեռը իրենց ուսերին է:

«Սակայն մեծ մասդ հանդուրժել եք դա եւ ձեր հանդուրժելու պատճառով փլվել է ՀՀ պետական կառավարման համակարգը: Այդ համակարգի փլուզումն էր նաեւ պատճառը, որ մենք պարտվել ենք պատերազմում: Դիմում եմ այս ամբիոնից բոլորիդ: Մասնագետներ, առաջատար մասնագետներ, բաժնի պետեր, վարչության պետեր, ձեր ժամանակը սպառվում է: Կամ դուք ըմբոստանում եք, ընդվզում եք ու ասում եք այլեւս անգրագետների տիրապետության տակ ստրուկ չեք, կամ մասնակիցն եք դառնում այն մեծ դավաճանությանը, որի գլխին կանգնած է վարչապետի աթոռը գրկած Նիկոլ Փաշինյանը: Հայրենիքը ծախվեց նաեւ ձեր լռության պատճառով: Մի շարունակեք լռել, որ ի վերջո հայրենիքի մեջքը հնարավոր լինի ուղղել: Դրա համար այսօր շրջափակումը դադարեցնում ենք: Բայց դադարեցնում ենք ժամանակավոր: Նորից ենք դիմում բոլորիդ: Ուշքի եկեք՝ պետական համակարգի աշխատողներ: Պարգեւավճարները սպառվում են: Այս անուղեղ, ապաշնորհ կառավարությունը վաղը փող չի ունենալու՝ թոշակ տա, պարգեւավճարը կմոռանաք վերջնականապես»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031