Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» ներսում կա լիակատար կոնսենսուս, որ մեզ հետ վերջնագրերով խոսելու ձևն անընդունելի է․ Սուրեն Գրիգորյան. «Ա1+»

Դեկտեմբեր 22,2020 23:03

«Փաստաբաններին հորդորում եմ՝ որպես համայնք հիշեն իրենց առաքելությունը  և հիշեն իրենց քաղաքական մարմին չլինելը»։ «Ա1+»-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այսպես արձագանքեց փաստաբանների՝ իրեն ուղղված կոչին՝ դուրս գալ խմբակցությունից և գործել որպես անկախ պատգամավոր։

Գրիգորյանը նաև հորդորեց փաստաբաններին քաղաքական գործընթացներին մասնակցել որպես քաղաքացի և ոչ թե որպես փաստաբան։

Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազությանն ուղղված փաստաբանների պահանջին, պատգամավորն ասաց՝ Դատախազությունը պետք է որոշի՝ այդ պահանջին ընթացք տա, թե ոչ:

Հիշեցնենք՝ փաստաբաններն այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն պետական դավաճանության վերաբերյալ։

Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների կողմից իշխանական խմբակցությանը ներկայացված պահանջին, թե մինչեւ ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ են տալիս, որպեսզի պատվիրակությունով ներկայանա՝ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարության հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը․

««Իմ քայլը» խմբակցության ներսում, կարծում եմ, կա լիակատար կոնսենսուս, որ մեզ հետ վերջնագրերով խոսելու ձևն անընդունելի է, և անընդունելի է հատկապես ստեղծված լարված իրավիճակում»,-նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031