«Մինչ այս պահը վարչապետի աշխատակազմում նման դիմում չի ստացվել»,- Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս պաշտոնին Աման Պողոսյանը նշանակվել էր 2018 թվականի օգոստոսի 24-ին: Նշենք, որ ըստ սահմանված ընթացակարգի, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը դիմումը ներկայացնելու է Կառավարություն`վարչապետի աշխատակազմ:
Մինչդեռ, ՀՀ Քննչական կոմիտեում մեր աղբյուրը հաստատեց հրաժարականի մասին լուրերը: Ըստ որոշ տեղեկությունների, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի հրաժարականը կապ ունի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործի հետ: Գորիսի քաղաքապետի դեմ հարուցված քրեական գործը նա համարել է կեղծ եւ հրահանգով հարուցված:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ