Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվում է 1358 քրեական գործ

Դեկտեմբեր 22,2020 20:22

2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, ինչպես նաև քաղաքացիների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հարուցվել և քննվում է 1358 քրեական գործ, որոնցով մեղադրանք է առաջադրվել 425 անձի (այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 362-րդ հոդվածի 3-րդ մասով և 364-րդ հոդվածի 3-րդ մասով):  117 զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

25 զինծառայողի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց հայտնաբերելու համար հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031