Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Մարության․ «Մինչև վերջնական շարժակազմը լինելը ընթացիկ անցումային ցանց ունենալ»

Դեկտեմբեր 22,2020 18:25

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանիի նիստի ընթացքում անդրադարձավ տրանսպորտի նոր ցանցին։

«Ընդհանուր առմամբ, տրանսպորտային ցանցը, որը գծվել է WYJ բրիտանական ընկերության կողմից, նախատեսում է մոտ 850 շարժակազմ։ Այնտեղ կան և՛ տրոլեյբուսներ, և՛ ավտոբուսներ, բայց այդ ցանցը կարող է գործարկվել միայն այն ժամանակ, երբ ամբողջ շարժակազմը կլինի, որտեղ այնտեղ կան գլխավոր երթուղիներ և սնուցող։ Բնականաբար, եթե ամբողջ շարժակազմը չլինի, այն կիսատ կլինի և կիսատ կաշխատի։ Դրա համար մենք պլանավորում ենք՝ մինչև վերջնական շարժակազմը լինելը ընթացիկ անցումային ցանց ունենալ, որը ամեն անգամ, երբ նոր շարժակազմ կգա, կհամալրվի։ Եվ երբ վերջնական ամբողջ շարժակազմը կլինի, նոր կգործարկենք հենց WYJ-ի կողմից գծված ցանցը»,- ասաց Հայկ Մարությանը։

Նա հավելեց, որ հունվարի վերջին կբացվի 8.5 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների համար նախատեսված մրցույթը։ Ըստ քաղաքապետի, մատակարարումը կկազմակերպվի 4-6 ամիսների ընթացքում․ «Նախատեսվում է 7 միլիարդից մի փոքր ավելի գումար դրա համար։ Երևան քաղաքը դա անում է իր բյուջեով, սա շատ կարևոր է։ Այս 100 կոմպակտ դասի ավտոբուսները նույնպես գնել է իր բյուջեով, մոտ 2 միլիարդի մասին է խոսքը։ Սկզբից նախատեսված էր, բայց մրցույթի շնորհիվ այդ գինը իջել է 1 միլիարդ 825 միլիոն է դարձել, որը բավականին ցածր գումար է այս շարժակազմի համար։ Եվ շատ լավ պայմաններով է գնում համայնքը այդ շարժակազմը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031