Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետ․ Արցախից ժամանակավոր ժամանած քաղաքացիների համար առանձին ծրագիր հաստատված չէ

Դեկտեմբեր 22,2020 18:14

Երևանի ավագանիի նիստի ընթացքում ավագանիի անդամ Գրիգորի Երիցյանը հետաքրքրվեց, թե 2021 թվականին ի՞նչ լրացուցիչ ծրագրեր է քաղաքապետարանը իրականացնելու արցախցիների համար։

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ասաց, որ Արցախից ժամանակավոր ժամանած քաղաքացիների համար առանձին ծրագիր հաստատված չէ․ «Բայց բյուջեով առանձին գումար ենք հաստատել։ Ծրագիրը պետք է առանձին մշակվի, քանի որ այս պահի դրությամբ կառավարությունը աջակցություն է ցուցաբերում այն քաղաքացիներին, որոնք որ ժամանել են Հայաստանի Հանրապետություն։ Վերջնական հասկանալուց հետո, թե ովքեր են այդ շահառուները, որոնք որ պետական աջակցությունից չեն օգտվում, այդ մասով արդեն համայնքը աջակցություն կցուցաբերի քաղաքացիներին»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031