Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետ․ Երևանը ինչքան էլ ուզենա 4622 շենքերի նկուղներում միանգամից չի կարող վերահսկողություն իրականացնել

Դեկտեմբեր 22,2020 18:06

Երևանի ավագանու նիստի ընթացքում ավագանիի անդամ Սերգեյ Գյոզալյանը հետաքրքրվեց Երևանում ապաստարանների վիճակի մասին։ Ըստ նրա, պետք է արդեն գույքագրված լինեին բոլոր ապաստարանները, մաքրման և բարեկարգման աշխատանքներ սկսվեին։

Քաղաքապետ Հայկ Մարությանը ասաց, որ այս պահին այդ աշխատանքներն ընթանում են։ Բացի դրանից՝ կա բյուջետավորման խնդիր։

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ 146 «Կամազ»-ով շինաղբ են տեղափոխել բնակելի շենքերից․ «Երևան համայնքում ունենք 4622 բազմաբնակարան շենքեր։ Չգիտեմ, թե Դուք որ շենքում եք բնակվում, բայց այնուամենայնիվ, պետք է հասկանանք տրամաբանությունը, որ դա բաժնային սեփականություն է։ Եվ այն մտահոգ քաղաքացիները, որոնք մտածում են, որ ունեն թաքստոցներ, բայց ենթադրում են, որ այդ թաքստոցները ու նկուղները օգտագործվում են իրենց իսկ շենքի բնակիչների կողմից։ Լավ կլիներ, որ մեր բնակիչներն իրենք նախաձեռնություն ցուցաբերեին և դռներն ամբողջությամբ բացեին»։

Նա նշեց, որ արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքապետարանը բացել է նկուղների դռները, սակայն բնակիչներն անմիջապես իրենց գնալուց հետո կողպում էին դռները․ «Կարծում եմ, այնուամենայնիվ, Երևան քաղաքը ինչքան էլ ուզենա՝ 4622 բազմաբնակարան շենքերում միանգամից չի կարող վերահսկողություն իրականացնել։ Ճիշտ կլինի, որ բազմաբնակարան շենքերի սեփականատերերն իրենց ուշադրության ներքո պահեին դրանք»։

Հրաչյա Սարգսյանն առանձնացրեց Ավան վարչական շրջանը, որտեղ համատիրությունները օգտել են այդ գործընթացին․ «Կային համատիրություններ, որտեղ այդ բազմաբնակարան շենքերի նկուղները կաֆելապատեցին և համապատասխան լուսավորություն իրականացրեցին։ Եվ բնակիչներն իրենք իրենց ուժերով էին այդ շինաղբն ամբողջությամբ մաքրում։ Կարծում եմ՝ այդ հարցի լուծման լավագույն տարբերակներից մեկը դա է։ Բայց այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանը շարունակելու է այդ աշխատանքների իրագործումը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031