Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները զգուշացնում են երթեւեկողներին
Երեւան-Կապան միջպետական ճանապարհի Որոտան-Շուռնուխ հատվածի ադրբեջանական սահմանին հարակից տարածքում նկատվել է ադրբեջանցիների շարժ։
Դեպի Կապան ուղեւորվող ավտոմեքենաներին Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները կանգնեցում են, զգուշացնում այդ մասին։ ԱԱԾ աշխատակիցները հորդորում են ճանապարհին ոչ մի տեղ չկանգնել, կասկածելի որեւէ բան նկատելու դեպքում զանգահարել իրենց ու տրամադրում են հեռախոսահամարներ։
Կարդացեք նաև
Նշենք, որ ավտոճանապարհի այդ հատվածը խիստ մառախլապատ է եւ տեսանելիությունը ցածր է։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ