Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի որոշ մասնակիցներ ազատվում են գույքահարկի պարտավորություններից

Դեկտեմբեր 22,2020 17:40

Երևանի ավագանու նիստի ընթացքում քննարկվեց նաև գույքահարկի գծով արտոնությունների մասին հարցը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը ներկայացրեց գույքահարկի գծով նախատեսվող արտոնությունները։

Մասնավորապես՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացված վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքները, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ զինհաշմանդամները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախաձեռնած գործողությունների հետևանքով գերևարված կամ անհայտ անձինք ազատվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 22-ը գույքահարկի և հաշվարկված տույժի պարտավորություններից։

Որոշումը ընդունվեց։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031