«Իմ քայլը» խմբակցությանն առաջարկում ենք մինչեւ ժամը 18:00-ն ներկայանա՝ մեր հետ երկրում իրավիճակը քննարկելու համար: Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, այս պահից սկսած ժամանակը գնում է: Ըստ արձագանքի՝ կնախատեսենք մեր գործողությունները: Կգիշերենք այստեղ»,-Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ այսօր հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Protesters of 16 opposition parties demand RA PM Nikol Pashinyan’s resignation during a protest action on Republic Square of Yerevan, Armenia
Նա նշեց, որ ցուցարարները շրջափակել են կառավարության, դատախազության, ԿԳՄՍՆ շենքերը:
Քաղաքացիները հրապարակում նաեւ վրաններ են տեղադրել:
Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց՝ «Իմ քայլում» իրականում կան մարդիկ, որոնք հասկանում են իրավիճակը, ուստի իրենք հնարավորություն են տալիս գալու եւ հարցը քննարկելու. «Նրանք դեռ ունեն հումանիտար միջանցք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ