Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ազատ արձակեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։ «Դատարանը որոշեց, որ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի», – լրագրողներին ասաց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Հարցին՝ իր կոչից հետո Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, չկարողացավ մուտք գործել Գորիս, արդյոք դա ինքը հաջողություն որակո՞ւմ է, Առուշանյանը պատասխանեց. «Դա սյունեցիների կամքն էր։ Այո, այդ մարդն իրավունք չունի մտնել Սյունիք, որովհետեւ սյունեցիների պահած հողը հանձնել է թշնամուն, կոնկրետ Շուռնուխի հատվածը, Որոտանի հատվածը, Խնձորեսկի հատվածը։ Մարզի մնացած համայնքներում էլ կա նույն խնդիրը, ես կոնկրետ Գորիսի մասին ներկայացրի»։
Անդրադառնալով Գորիսում իրեն ազատ արձակելու պահանջով բողոքի ցույցերին՝ քաղաքապետն ասաց. «Ես սյունեցու նամուս, թասիբի վրա ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ կարող էր այդպես չլինել։ Փառք թասիբով ժողովրդին»։
Մանրամասն՝ տեսանյութում