Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր դատախազն ունի իրավասություն հարցին վերջակետ դնելու, օրինակ՝ վարչապետին ձերբակալելու». Արա Զոհրաբյան

Դեկտեմբեր 22,2020 17:13

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, ռազմական դրությունը վերացնելու եւ «Իմ քայլի»՝ մասնագիտությամբ իրավաբան պատգամավորների՝ խմբակցությունից դուրս գալու պահանջներով փաստաբանների բողոքի երթն այսօր հասավ ՀՀ գլխավոր դատախազության առաջ: Նրանք հաղորդում ներկայացրին հանցագործության մասին՝ Արցախի հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններում ենթադրյալ հանցակազմի պարունակության առնչությամբ:

«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, բնականաբար, քաջ գիտակցում է դատախազության դերը եւ նշանակությունը: Եթե իրավական ընթացակարգով հաստատվի Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը, ապա դատախազությունն ունի վճռականություն՝ վարչապետի հանդեպ ընդհուպ մինչեւ քրեական հետապնդում իրականացնելու»,-հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա հավելեց. «Տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Հասկանում եմ, որ մարդկանց մեծ մասի մոտ հավատ չի ներշնչում, որովհետեւ իրավապահ մարմիններին մշտապես տեսել ենք իշխանության կողքին որպես աջակցողների: Հուսանք՝ այս նոր իրավիճակում այդպես չի լինի: Բնականաբար, գլխավոր դատախազն ունի իրավասություն հարցին վերջակետ դնելու, օրինակ՝ վարչապետին ձերբակալելու, լիազորությունները կասեցնելու եւ հարցը փակելու, ինչը կլինի իրավական ճանապարհով: Հանրությունն էլ իրեն ավելորդ բան թույլ չի տալիս, ինչպես տեսնում եք հանրահավաքների ժամանակ»,-հավելեց Արա Զոհրաբյանը:

Նա այսօր գործադուլ հայտարարած փաստաբաններին կոչ արեց միանալ Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Աշոտ Հակոբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031