ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց բողոքի ցույց տեղի ունեցավ, եւ բախում սկսվեց ցուցարարների ու ոստիկանության միջեւ: Ցուցարարները, որ կրում էին ՀՀ եւ Արցախի դրոշներ, վանկարկում էին «Նիկոլ, դավաճան»: Նրանց նկատմամբ ուժ կիրառելով ոստիկանները բերման էին ենթարկում:
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը դեկտեմբերի 22-ը հայտարարել է զանգվածային բողոքի օր, կոչ արել դիմել գործադուլի եւ դասադուլի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ