Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերթական «դիշովի մուտիլովկան» է. եթե անգամ այդպես է, ինչո՞ւ չփոխեց այդ օրենքը». Էդուարդ Շարմազանով

Դեկտեմբեր 22,2020 16:01

«Դա կատարյալ տգիտություն է: Նախ, դա լկտի սուտ է: Եթե անգամ դա ճիշտ է, Նիկոլին ի՞նչն էր խանգարում այդ օրենքը փոխել: Մի օրում սահմանադրական բարեփոխումներ էր անում, Հրայր Թովմասյան փոխում, իսկ այս օրենքը պահո՞ւմ էր»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հավաքի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սյունիքի հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները հիմա ճշգրտվում են նախկինների օրոք՝ 2010թ. ընդունված օրենքով, որում Սյունիքի սահմանից այն կողմ ոչ թե Արցախի հանրապետության տարածքներն են, այլ Ադրբեջանի:

Շարմազանովը շեշտեց. «Որեւէ պետության միջպետական սահմանները վարչատարածքային բաժանման մասին օրենքով չեն որոշվում, այլ միջազգային պայմանագրերով: Դա իր կողմից հերթական «դիշովի մուտիլովկան» է: Բացի այդ, այդ ո՞ր պայմանագրով է գրված, որ ինքը պետք է յոթ շրջանները, Շուշին տա: Բոլորս մոռանում ենք, որ այս ամենի մեղավորն ինքն է…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031