Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաբանները մասնակցում են գործադուլին». Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը չկայացավ

Դեկտեմբեր 22,2020 15:34

«Ես մասնակցում եմ գործադուլին, և այստեղ են նաև իմ մյուս գործընկերները»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նա տեղեկացրեց՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով  նիստն, ըստ էության, չի կայացել, քանի որ փաստաբանները մասնակցում են գործադուլին: Միհրան Պողոսյանի հաղորդմամբ՝ պաշտպանների բացակայությամբ չի կարող դատական նիստը շարունակվել:

Հիշեցնենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), պետք է տեղի ունենար սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031