ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր խորհրդարանում էր: Նա կարճ հանդիպում ունեցավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
Նախարարը հարցերի չպատասխանեց:
Ավելի ուշ, Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ օրենսդրական հարցեր էին քննարկում:
Կարդացեք նաև
Սահմանային իրավիճակի մասին մեր հարցին Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ նախարարի հետ այդ հարցին էլ են անդրադարձել եւ հավելեց, որ ունենք «լուծված խնդիրների լայն սպեկտոր»: Անկախ նրանից, որ այժմ ունենք սահմանի պահպանության ավելի մեծ տարածք` Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ բոլոր հարցերը՝ հաստատված գրաֆիկից առաջ ընկած` համատեղ ջանքերի շնորհիվ, լուծումներ են ստանում: Հայաստանի տարածքում, ըստ մեր զրուցակցի, խոսքը Գորիսից-Մեղրի հատվածի մասին է: Նա վստահեցրեց, որ հարցերը արագ լուծումներ են ստանում ՌԴ եւ ՀՀ պաշտպանության նախարարների անձնական հարաբերությունների եւ խնդիրներին տիրապետելու, լուծումներ գտնելու նրանց ունակությունների շնորհիվ:
Անդրանիկ Քոչարյանը խոստացավ առաջիկայում առավել հանգամանալից եւ դետալային պատասխաններ տալ մեր բոլոր այն հարցերին, որոնք բխում են ներկայիս իրողություններից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ