Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը 2021թ. բյուջեի նախագծով ավելացնում է պաշտպանական ծախսերը

Դեկտեմբեր 22,2020 15:23

Ադրբեջանի 2021թ. բյուջեով ավելացվում են երկրի պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, դատական և իրավապահ մարմինների պահման ծախսերը: Մասնավորապես, այդ ոլորտների ծախսերը 2020թ. համեմատությամբ կավելանան 16.3 տոկոսով՝ կազմելով մոտ  6,6 մլրդ մանաթ (մոտ 4 մլրդ դոլար): Այս մասին ասվում է Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, դատական և իրավապահ մարմինների պահման ծախսերի տեսակարար կշիռը 2021թ. բյուջեի նախագծում կկազմի 23.4 տոկոս, ինչը 2.5 տոկոսով ավելին է 2020թ. ցուցանիշից:

Ընդ որում, պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը բյուջեում կկազմեն մոտ 4.5 մլրդ մանաթ (մոտ 2.7 մլրդ դոլար), ինչը 2020թ. ցուցանիշը գերազանցում է 20.5 տոկոսով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031