Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի որոշ աշխատակիցներ այսօր միացել են ընդդիմության հայտարարած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով համազգային գործադուլներին եւ գործընկերներին կոչ արել իրենց միանալ:
Գործադուլի մասնակցած աշխատակիցներից մեկը բարձրախոսով դիմել է Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Արամ Դանիելյանին. «Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Դանիելյան, հետհաշվարկը սկսված է, կարող ես հավաքել իրերդ: Մնացած աշխատողներ, միացեք գործադուլին: Հողատու իշխանությունը տեղ չունի այս երկրում: Մի վախեցեք, դուք կշարունակեք աշխատել, բայց ոչ այս իշխանության հետ: Հողատու ղեկավարը տեղ չի ունենալու ՀՀ-ում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ