Ադրբեջանը հաստատել է, որ նոյեմբերի 9-ին Հայաստան-Ադրբեջան-ՌԴ եռակողմ հայտարարությունից հետո Խծաբեդում գերեւարված շիրակցի կամավորականները Բաքվում են: Այս մասին այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում ասացին «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը եւ Նազելի Բաղդասարյանը: Նրանք նոր են վերադարձել Արցախից, որտեղ հանդիպումներ են ունեցել տեղի իշխանությունների, նաեւ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ գերեվարվածների ծնողները:
Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ`խիստ նախնական տեղեկություններով, եկող շաբաթ Ռուստամ Մուրադովը կլինի Բաքվում եւ կքննարկվի նաեւ 62 գերեվարվածներին հայկական կողմին վերադարձնելու հարցը: Գերեվարվածների ճշգրտված անուններ եւ ցուցակներ դեռ չկան:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով ճանապարհների եւ տեղի բնակչության անվտանգության խնդիրների մասին լրագրողների հարցերին, իշխող ուժի պատգամավորներն ասացին, որ ամենավտանգավոր համարվող հատվածներով իրենք հանգիստ անցել են, նաեւ վերադարձել ու ոչ մի խնդրի չեն բախվել, սակայն, որեւէ բան բացառել չեն կարող: «Մեր հանդիպումներում ռուս խաղաղապահների ղեկավարների հետ ճշտվել են նաեւ խաղաղապահների տեղակայման հարցերը: Այնպես չէ, որ ռուս խաղաղապահները ցանկացած վայրում կարող են հենակետ ունենալ: Հասկանում եմ մոտեցումները` արդյոք անվտանգ է Բերձորում երթեւեկելը: Միանշանակ կարող եմ վստահեցնել, գործընթացը վերահսկելի է, բայց մենք պետք է ողջամիտ կասկածներ ունենանք եւ զգոնությունը որեւէ պարագայում չկորցնենք»,- ասաց Նազելի Բաղդասարյանը: Սոֆյա Հովսեփյանն էլ հավելեց, որ անվտանգության բարձրացվող աղմուկը շատ դեպքում արհեստական է:
Մանրամասները`տեսանյութում
Պատգամավորները հրաժարվեցին մեկնաբանել երեկ համացանցում տարածված տեղեկությունը, որ Քաշաթաղի շրջանում ադրբեջանցիները չեն թույլատրել հայկական զինվորական մեքենաների շարժը: Ասացին, որ դա իրենց իրավասության տիրույթում չէ:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ