Այս պահին փակ է Վանաձոր-Երեւան մայրուղին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին այս մասին տեղեկացրեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա նաեւ հայտնեց, որ այսօր գործադուլ են հայտարարել Վանաձորի մի շարք բենզա եւ գազալցակայաններ. «Այս իշխանության ոտքի տակից հողը փախել է: Միայն քաղաքական ուժերը չէ, որ պահանջում են հրաժարականը: Անցնող մեկ-երկու օրերին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին հայտարարել են Երեւանի թատրոնի եւ կինոյի հարյուրավոր դասախոսներ, Երեւանի բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, դասական երաժշտության ավելի քան 120 երախտավորներ, պրոֆեսորներ, ՀՀ ժողովրդական արտիստներ, վաստակավոր արտիստներ, Ազգային օպերայի դիրիժորներ ու մենակատարներ: Այս պահին լուր ստացանք, որ փակ է Իջեւան-Երեւան մայրուղին՝ իրենց համերկրացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հենց նոր տեղեկություն՝ ծառայությունից ազատվելու հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, մարտական պատրաստվածության գծով տեղակալ, գնդապետ Սամվել Հակոբյանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ