Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական տհասության լուրջ մակարդակ ունեն». Դավիթ Հարությունյանը՝ Փաշինյանի մեջբերած օրենքի մասին

Դեկտեմբեր 22,2020 14:25

«Վարչապետի եւ նրա թիմի իրավական գիտելիքները գտնվում են այնքան ցածր մակարդակում, որ երբեմն անհարմար ես զգում մեկնաբանել: Վառ օրինակն այն է, որ տարիներ շարունակ Հայաստանն ապահովել է Արցախի անկախությունը, բայց եռակողմ հայտարարությունում չգիտես ինչու ՀՀ-ն ստանձնել է պարտականություն՝ ազատելու Քարվաճառը եւ այլն»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հավաքի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սյունիքի հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները հիմա ճշգրտվում են նախկինների օրոք՝ 2010թ. ընդունված օրենքով, որում Սյունիքի սահմանից այն կողմ ոչ թե Արցախի հանրապետության տարածքներն են, այլ Ադրբեջանի՝ Դավիթ Հարությունյանը նշեց. «Խորը իրավական տհասության լուրջ մակարդակ պետք է ունենաս, որպեսզի ենթադրես, որ վարչատարածքային բաժանման օրենքով սահմանվում են երկրի պետական սահմանները: Եթե այդպես լիներ, կարող էին գրել՝ «ՀՀ-ի եւ Բաքվի միջեւ սահման»…ծաղրական օրինակ եմ բերում, որպեսզի ցույց տամ, թե իշխանությունն իրավական ինչպիսի մակարդակում է»:

Մեկնաբանելով հարցը, թե ինչու պատերազմի ընթացքում Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը, Դավիթ Հարությունյանը նախ հարցադրում արեց. «Ինչո՞ւ տարիներ շարունակ ՀՀ-ն Արցախի անկախությունը չէր ճանաչում: Որովհետեւ ճանաչելը կնշանակեր լուրջ քայլ անել դեպի պատերազմ, դա պետք է լուծվեր դիվանագիտական ճանապարհով: Դա է պատճառը, որ դժվար, բայց տարիներով բանակցություններ էին ընթանում: Եթե որեւէ մեկն ուսումնասիրի Էդվարդ Նալբանդյանի հոդվածները, պարզ կլինի, որ փոքրիկ, բայց քայլեր արվում էին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031