Արաբկիր վարչական շրջանի մի խումբ աշխատակիցներ գործադուլ են անում, նրանք միանում են հանրահավաքին: Այդ մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա նաեւ ներկայացրեց այն սպայի հայտարարությունը, որն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ ասելով, որ այլեւս այս սուտ եւ անինքնասեր կառավարությանը չեմ ծառայելու. «Լսո՞ւմ ես, Նիկո՛լ: Սուտ ու անինքնասեր կառավարություն է քեզ կոչում կարմիր բերետավոր սպան»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Խոսքը ՊՊԾ գնդի (կարմիր բերետններ) գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Թովմասյանի մասին է: Նա հայտարարության մեջ նշել է. «Ինձ համար կարեւոր են մարդկային եւ հոգեւոր արժեքները: Չեմ հանդուրժում կազմաքանդ եւ անպատասխանատու մարդկանց: Պատերազմի ժամանակ գումարտակով երկու հերթափոխով գործուղվել ենք Արցախ մարտական ծառայության, որը կատարել ենք պատվով…Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին: Կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետեւել իմ օրինակին: Պարոնա՛յք ոստիկաններ, պարոնա՛յք սպաներ, պետական համակարգի հարգելի աշխատակիցներ, սիրելի հայրենակիցներ, պատվով, երդման տեր սպայի կոչ է միանալ հայրենիքի փրկության շարժմանը՝ օր առաջ հեռացնելու ազգադավ, հայրենիքը ծախած վարչապետի աթոռը զբաղեցնողին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ