«Ժողովրդի մեծ մասն արդեն գիտակցում է: Մոլորվածները կամաց-կամաց հասկանում են, թե ինչ է կատարվում, հասկացել են, որ 2,5 տարի խաբել են իրենց: Երկիր ենք կորցնում»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հավաքի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երաժիշտ Վազգեն Ասատրյանը:
Հարցին՝ «Փաշինյանը հրաժարական չի տալիս, ի՞նչ եք կարծում՝ ձեր պահանջը կիրականանա՞», նա այսպես պատասխանեց. «Իմ կարծիքով՝ ոչ: Նա այնքան աներեսն է, որ ինքնասիրություն չունի, որպեսզի հրաժարական տա: Դա նրա էությունն է»:
Նիկոլ Փաշինյանի պնդումների մասին էլ, որ իրեն ժողովուրդն է ընտրել, Վազգեն Ասատրյանն ասաց. «Այժմ ժողովուրդը չի ուզում իրեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ