«Մարդկանց թիվը կավելանա, տանը նստած բոլորը, մեկ է՝ դեմ են Նիկոլին, ամոթ է նրան, ով դեմ չի»,- այսօր հանրահավաքից առաջ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հանրահավաքի մեկնարկին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ բազմաթիվ քաղաքացիներ խնդրում, հորդորում են «Նիկոլ» անունն այդքան չհոլովվել, քանի որ նրա անունն անգամ ազդում է մարդկանց հոգեկանի վրա: Ուստի որոշվեց «առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը փոխել: Այսօր վանկարկում էին՝ «առանց դրա Հայաստան»:
«Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանն իր ելույթում ասաց, որ Փաշինյանի բաց ձեռքերի «ակցիան» չեն անելու, իրենք բռունցք են անելու, որովհետեւ բաց ձեռքերը հանձնվելու ժեստ է: Նա շնորհակալություն հատնեց Սյունիքի բնակիչներին, որոնք թույլ չտվեցին Փաշինյանին մտնել Սյունիք: Թեւանյանը հորդորեց Երեւանի բնակիչներին հետեւել այդ օրինակին, տաք հագնվել ու երեխաների, ընտանիքի անդամների հետ գալ Հանրապետության հրապարակ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ