Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Նիկոլայ Բաղդասարյանը թող չասի նման բաներ. ինքն էլ գիտի, որ դա հանցագործության հատկանիշ ունի». Արամ Վարդեւանյան

Դեկտեմբեր 22,2020 13:18

«Նաեւ ասելու ենք «Իմ քայլը» խմբակցության փաստաբաններին՝ դուրս գալ խմբակցությունից: Նժարին ոչ թե քաղաքական, այլ հայրենիքի հարց է դրված»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, ռազմական դրությունը վերացնելու եւ «Իմ քայլի»՝ մասնագիտությամբ իրավաբան պատգամավորների՝ խմբակցությունից դուրս գալու պահանջներով փաստաբանների բողոքի երթի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի (մինչեւ պատգամավոր ընտրվելը փաստաբան էր) հարցազրույցներից մեկում ասածին, որ դատավորները հրավիրվում են խմբակցություն, որպեսզի կոնկրետ գործերի վերաբերյալ խորհրդակցություններ եւ քննարկումներ ունենան, Արամ Վարդեւանյանը նշեց. «Նիկոլայ Բաղդասարյանին ասեք, որ երբ երկու երիտասարդ դատավորներից մեկին փողոցում ասացին վարչապետի խոսքերը՝ «դուք վնգստացո՞ղ դատավոր եք, թե չէ», այդ խոսքերի համար քրեական գործ հարուցվեց՝ արդարադատությանը խոչընդոտելու հատկանիշով: Նիկոլայ Բաղդասարյանին փոխանցեք, որ ինքն իրավաբան է, ոչ թե քաղաքական գործիչ: Իրավաբանը կարող է զբաղվել քաղաքականությամբ, բայց չպետք է մոռանա, որ իրավաբան է: Թող նման մտքեր չարտահայտի, այլապես կհիշեմ իր այն միտքը, երբ ասում էր, որ ՍԴ-ի հանդեպ անօրինական միջամտությունների դեպքում թող դիմեն վարչական դատարան: Հորդորում եմ՝ թող չասի նման բաներ, որովհետեւ ինքն էլ գիտի, որ դա հանցագործության հատկանիշ է պարունակում»:

Ինչ վերաբերում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին բերման ենթարկելուն՝ Արամ Վարդեւանյանը համոզմունք հայտնեց, որ դրան իրավական գնահատական տալ հնարավոր չէ. «Նա հայտարարեց մի գործողության մասին, որը դուրեկան չէր վարչապետին, ինչից հետո նրան ձերբակալեցին: Այստեղ ի՞նչ իրավական գործընթաց: Քաղաքական հետապնդում է, ուզում են նրան մեկուսացնել: Հուսամ, որ դատավորը կկարողանա կամք դրսեւորել եւ արդարադատություն իրականացնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031