Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Առուշ Առուշանյանի պաշտպանի, Առուշ Առուշանյանի ձերբակալումը քաղաքական ենթատեքստ ունի

Դեկտեմբեր 22,2020 13:07

Այսօր առավոտից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը։

«Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Մոտ մեկ ու կես ժամ քննարկվեցին բոլոր հարցերը: Պաշտպանական թիմին, կարծում եմ, որ հաջողվեց հիմնավորել, որ Առուշ Առուշանյանի ձերբակալումը իրավաչափ չէ եւ բացարձակ ապօրինի է: Նպատակ էր հետապնդում, որ հիշյալ օրը Առուշանյանին մեկուսացնել Գորիս համայնքից»,-դուրս գալով դատական նիստից՝ ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Ասաց, որ մի քանի ժամից դատարանը կհրապարակի իր որոշումը:

Պաշտպանի խոսքով, իրենց հնչեցրած հարցադրումներին քննիչը պատասխաններ չի ունեցել. «Ոչինչ չկարողացավ ներկայացնել: Քննիչն ասում է, որ տեղամասային տեսուչը, որը արձանագրություն է կազմել, չի նշել վերնագիր՝ արձանագրությունն ինչի մասին է եւ գտնում է՝ Առուշանյանի կոչն ուղղված է ապօրինի հավաքին: Բայց վարույթն իրականացնող մարմինը գոնե պարտավոր էր հարցում անել համայնքապետարան հետաքրքրվելու՝ արդյոք դա ապօրինի՞, թե օրինական հավաք է: Առ այս պահը վարույթն իրականացնող մարմինը չունի այդ տվյալը, հարցում չի արել, բայց նրան կասկածում են ապօրինի հավաք կազմակերպելու մեջ»:

Պաշտպանը գտնում է, որ Առուշանյանի նկատմամբ գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն:

«Ես մտածում եմ այն զինվորների մասին, որոնք երեք ամիս հայրենիքն են պաշտպանում, նրանք լսում են, որ իրենց հրամանատարը, որը ամեն օր նրանց կողքին է եղել, յուրաքանչյուր հարցով, ապօրինի ձերբակալվում է: Եթե հանկարծ դատարանն այլ որոշում կայացնի, բնականաբար, պոռթկում է լինելու»,-ասաց Արմեն Մելքոնյանը: Նրա խոսքով, երբ երեկ հանդիպել է Առուշ Առուշանյանին, երկու ժամ միայն Գորիսի պաշտպանական հարցերից է իր հետ խոսել. «Բացարձակապես նրան չէր հետաքրքրում՝ իրեն կձերբակալեն, չեն ձերբակալի, առավելապես մտահոգված էր Գորիսի հարցերով»:

Արմեն Մելքոնյանն ասաց, որ Առուշ Առուշանյանին առավոտյան տեղափոխել են Քննչական կոմիտե եւ քննիչները ոչ մի բացատրություն չեն տվել՝ ինչու:

Հիշեցնենք, որ երեկ այն բանից հետո, երբ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կոչ էր արել հավաքվել Սյունիքի դարպասների մոտ եւ թույլ չտալ վարչապետ նիկոլ Փաշինյանի մուտքը Գորիս, նրա նկատմամբ քրգործ էր հարուցվել՝ օրենքով սահմանված կարգով հավաք կազմակերպելու հատկանիշներով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031