Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պետության առաջին դեմքը չի պատկերացնում, թե ինչ է պետական  սահմանը, ո՞նց կարող է այն պաշտպանել. Միքայել Մելքումյան

Դեկտեմբեր 22,2020 12:43

Երեկ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնողն  ակնհայտ ցույց տվեց, որ կիլոմետրերով հեռու է ինչպես պետականաշինությունից  և պետական մտածողությունից, այնպես էլ՝ այդ պաշտոնին համարժեք տարրական  գիտելիքներից:

Ընդհանրապես չարժեր սրանից հետո, որ մենք անդրադառնայինք այդ սուբյեկտի  արտահայտած «մտքերին», բայց անհնար է:

Ի՞նչ կապ ունի վարչական սահմանը պետական սահմանի հետ: Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվում են համայնքների  տարածքների ներքին սահմանները:

Պետական սահմանն ունի իր բովանդակությունը և կառուցվածքը՝ անվտանգության  գոտին, ենթակառուցվածքները, սպասարկող այլ կառույցներ, և այլն: Պետական սահմանի բովանդակությունը կազմող տարածքները՝ այսպես կոչված բաժանարար գծերը պետք է նաև, իհարկե, ոչ միշտ, թելադրվեն տվյալ տարածքի  ռելիեֆի բնական բնագծերով, օրինակ՝ գետեր, լեռներ, ձորակներ, և այլն (որտեղ որ դա հնարավոր է):

Կան պետություններ, որտեղ սահմանամերձ գոտիների հողերը չեն կարող օտարվել  առանց, օրինակ, պաշտպանության նախարարության կամ հատուկ ծառայության  համաձայնության:

Ինչևէ: Եթե պետության առաջին դեմքը չի պատկերացնում, թե ինչ է պետական  սահմանը, ո՞նց կարող է այն պաշտպանել:

Այնպես որ՝ հերթական անգամ մի՛ տարածիր, մեղմ ասած, ապատեղեկատվություն:

Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

Միքայել Մելքումյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031