Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2021 թ. բյուջեն չի բխում ՀՀ առանձնահատկություններից. այն բացարձակ կապ չունի պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ. Թաթուլ Մանասերյան. «Փաստ»

Դեկտեմբեր 22,2020 12:04

2020 թվականին, ըստ էության, անխուսափելի տնտեսական անկում տեղի ունեցավ, ինչը մենք կանխատեսել էինք դեռ նախորդ տարի՝ անգամ առանց համավարակի ու առանց պատերազմի: Եվ եթե նշվածին հավելում ենք տնտեսության կառավարման ոչ միայն ցածր արդյունավետությունը, այլ արդեն կաթվածահար վիճակը, այսինքն՝ չգոյությունը, ապա այս պայմաններում պատկերն ամբողջական է դառնում: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Տնտեսագետի խոսքով, ստեղծված իրավիճակում երկու սցենար է հնարավոր: «Այն պայմաններում, որում այսօր հայտնվել ենք, բացի վատթարացումից այլ տեղաշարժի պետք չէ սպասել:

Եթե մյուս սցենարն աշխատի, այսինքն, իշխանություններին, մեղմ ասած, խնդրեն իրենց տեղը զիջել արժանիներին, և սկսենք ճիշտ մեկնակետից շարժվել, ապա այդ դեպքում էլ բավական լուրջ գործ կա անելու. պատերազմից տուժած տնտեսություն, սպանվածների հարազատներ, ընտանիքներ՝ իրենց բոլոր հոգսերով, փախստականներ, ավերված տներ, բանկային համակարգ, որին նույնպես վնաս է հասցվել, փոխարժեք: Այս ամենից բացի, տնտեսության ճյուղերի մի զգալի մասը կանգի վիճակում է: Նախ՝ պետք է ճիշտ գնահատել ամբողջ վնասները, որից հետո կազմել ծրագիր, աշխատանքային պլան՝ ըստ օրերի, ըստ ոլորտների, ըստ պատասխանատուների»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ սրանք շատ անհրաժեշտ ու անխուսափելի քայլեր են, բայց ներկայիս իշխանությունները ունակ չեն իրագործել: Նրա խոսքով, բացառություն չեն նաև տնտեսական ու ֆինանսական բլոկները:

«Նշված ոլորտներում ևս լայնախոհ, ոլորտներին լավ տիրապետող ղեկավարներ չկան, ինչի արդյունքում ստացել ենք 2021 թ. բյուջե, որը չի բխում ՀՀ առանձնահատկություններից: Այն բացարձակ կապ չունի պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ: Սոցիալական առումով որևէ բան նախատեսված չէ: Մեծ հաշվով, առկա իրավիճակի հետ առնչություն չունեցող թղթի կտոր է, թվերի կույտ, մինչդեռ բյուջեն մեկ տարվա կտրվածքով տնտեսության զարգացման ծրագիր պետք է լինի: Ես սա որպես փաստարկ եմ ընդգծում, ինչը հաշվի առնելով՝ պետք է հասկանանք, որ ավելի լավ կլիներ ընդհանրապես իշխանություն, տնտեսության կառավարում չունենայինք, որովհետև այդ կառավարում կոչվածն ավելի շատ խանգարում է, քան ինչ-որ բան է տալիս տնտեսվարողին»,ընդգծեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է անգամ այս փուլում բյուջեն չվերանայելու մոտեցմանը՝ նա նշեց. «Պետք է այդքան մակարդակ ունենան, որ հասկանան՝ վերանայել, թե ոչ:

Ի վերջո, կարողություն պետք է ունենան, գիտակցեն: Մարդիկ պետք է լինեն, որ վերանայեն, ո՞վ պետք է վերանայի, դատարկագլուխնե՞րը, պոռոտախոսնե՞րը, տնտեսությունն ավերած մարդի՞կ: Երբ այս վիճակին են հասցնում, պետք է թողնեն ու իրենց տեղը զիջեն, բայց իրենք նամուս չունեն»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031