Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռեզերվները ոչ միայն բավարար են էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնելու, այլև բավարար հիմք են՝ այն իջեցնելու համար. Ատոմ Մարգարյան. «Ժամանակ»

Դեկտեմբեր 22,2020 10:56
hosanq

Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը որոշ սպառողների համար փետրվարի 1-ից կբարձրանա։ Այս մասին նախօրեին տեղեկացրեց  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ թանկացման համար որևէ հիմք չկա, և եթե ամեն դեպքում թանկացում լինի, ապա դա կնշանակի վերջնականապես ծնկի բերել առանց այդ էլ ծնկած տնտեսությունը: «Այդ համակարգը պետք է ենթարկվի լրջագույն աուդիտի։ Այդ հանձնաժողովը՝ ՀԾԿՀ-ն, արդեն երկրորդ անգամ նույն մեթոդաբանությունն է կիրառում՝ թանկացնել էլեկտրաէներգիան տնտեսվարողների համար՝ խուսափելով բնակչության դժգոհությունից։ Առանց այդ էլ ծնկած տնտեսության պարագայում մի հատ էլ գնալ հոսանքի թանկացման տնտեսվարողների համար, կնշանակի տնտեսությունը հողին հավասարեցնել»,- ասաց Մարգարյանը։

Փոխարենը՝ տնտեսագետը ցույց է տալիս ռեզերվների տեղերը, որտեղից կարելի է օգտվել և չգնալ թանկացման։ Օրինակ՝ ռեզերվներ կան էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման ու վերջնական վաճառքի շղթայում։ Դրանք, ըստ Մարգարյանի, ոչ միայն բավարար են սակագինը չբարձրացնելու համար, այն էլ՝ այս ձմռան ամիսներին, այլև հակառակը՝ բավարար հիմք են սակագինն իջեցնելու համար: «Հայաստանում գործում են 150-ից ավելի փոքր ՀԷԿ-եր։ Հիդրոէլեկտրակայանների մեծ մասը, կարելի է ասել, իրենց ներդրումները վաղուց փոխհատուցել են։ Եվ այդ պարագայում նրանց սակագները պահել արհեստական բարձր մակարդակի վրա և  շարունակել հանիրավի հարստացնել  դրանց տերերին, անիմաստ է, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ովքեր են ՀԷԿ-երի տերերը»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ հաջորդ  խնդիրը կորուստներն են:

«Ընդհանրապես էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգում շարունակում են լուրջ խնդիրներ մնալ կորուստները։ Լուրջ հիմնավորումներ են պետք։ Բնականաբար, այդտեղ էլ կան լուրջ ռեզերվներ, որը թույլ կտա սակագնին գոնե ձեռք չտալ։ Առհասարակ ՀԾԿՀ-ն շատ լուրջ հիմնավորումներ պետք է բերի՝ ուսումնասիրելով էլեկտրաէներգիա արտադրող համակարգերի խնդիրները և պարտավորությունների կառուցվածքը։ Խոսքը վերաբերում է նրան, թե ինչ վարկային ռեսուրսներ են ներգրավում, արդյոք սեփական աղբյուրներից կամ շահույթների՞ց են ներդրումները կատարվում, թե՞ վարկային թանկ աղբյուրներից՝ բանկերից  են ներդրումները կատարվում, որը ևս լուրջ խնդիր է։ Այնպես որ, ես կրկնում եմ, որ վիզուալ կարելի է ասել, որ թանկացման համար որևէ հիմք չկա»,- ասաց տնտեսագետը։

Մեր զրուցակցի խոսքով՝ եթե ՀԾԿՀ-ն հաստատի էլեկտրաէներգիայի թանկացման հայտը, ապա դա կնշանակի, որ առաջիկայում մի շարք ապրանքներ կրկին կթանկանան, քանի որ էլեկտրաէներգիա օգտագործող տնտեսվարողները թանկացման չափով իրենց ապրանքը կթանկացնեն։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031