Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանական բյուջեն ավելացնելու Բաքվի մտադրությունը լավագույնս խոսում է այն մասին, թե որքանով է Ադրբեջանը պատրաստվում խաղաղ համակեցության. «Ժամանակ»

Դեկտեմբեր 22,2020 10:28

Ադրբեջանը հայտարարել է պաշտպանական բյուջեն ավելացնելու մասին, որն, ըստ տեղեկությունների, կկազմի 2,7 միլիարդ դոլար, այդպիսով ավելանալով առնվազն կես միլիարդ դոլարով: Բաքվի այդ մտադրությունը լավագույնս խոսում է այն մասին, թե որքանով է Ադրբեջանը պատրաստվում խաղաղ համակեցության: Մյուս կողմից, այստեղ կա երկու հանգամանք, որը պետք է արժանանա մեր ուշադրությանը: Նախ՝ Բաքվի ռազմական բյուջեի ավելացումը անխոս վկայություն է նաև այն ահռելի կորուստների, որ ադրբեջանական զինուժը կրել է Արցախի դեմ թուրքադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում: Չնայած այդ պատերազմում ռազմական հաղթանակին, Ադրբեջանը կրել է ահռելի թե՛ մարդկային, թե՛ սպառազինական կորուստներ, և ռազմական բյուջեի ավելացումը, անշուշտ, ունի այդ կորուստները հնարավորինս արագ վերականգնելու նպատակ: Ադրբեջանը, իհարկե, ունի դրա համար անհրաժեշտ փող, չնայած նավթի գնանկմանը: Նավթադոլարները դեռևս աշխատում են ու դեռ, թերևս, կաշխատեն: Հենց այստեղ է նաև երկրորդ և գլխավոր հանգամանքը, որի վրա պետք է ուշադրություն դարձնի Հայաստանը՝ մեր պաշտպանական համակարգի և բանակի առավելագույնս արագ վերականգնում այն դեպքում, երբ ակնհայտ է, որ Հայաստանը, Բաքվի համեմատ, չունի համարժեք ֆինանսական ռեսուրսներ և փողի աղբյուր:

Արամ ԱՄԱՏՈւՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031