Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. արդեն մի քանի օր է՝ բարձրանում են ե՛ւ բենզինի, ե՛ւ բնական սեղմված եւ հեղուկ գազի գները։
Ի դեպ, այս տարվա ընթացքում բնական սեղմված գազի գինն արդեն երկրորդ անգամ է բարձրանում։ Կհիշեք՝ հուլիսի 19-ից գազի գինը Հայաստանում խոշոր սպառողների համար բարձրացավ, ինչի արդյունքում գազալցակայաններում բնական սեղմված մեկ կիլոգրամը դարձավ 310 դրամ։ Երեւանյան գազալցակայաններից մեկի աշխատակիցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնական սեղմված գազի գնի թանկացումը կապեց դոլարի փոխարժեքի բարձրացման հետ. «Դոլարի փոխարժեքն է թելադրում, որովհետեւ գազի ձեռքբերման գինը խիստ կապված է դոլարի փոխարժեքի հետ, 10 տոկոս արդեն փոխարժեքի բարձրացում է տեղի ունեցել, այս դեպքում գազի գինը չէր կարող նույնը մնալ։ Աստծո հաջողությամբ արտարժույթը վերադառնա հին գներին, կարծում եմ, գազի գինն էլ կփոխվի, կէժանանա, հուսանք»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։