Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հիմա մեր կյանքի ամեն մի վայրկյանը պետք է նվիրվի պատրաստվելուն՝ մեծ ու փոքր հաղթանակների». Կարեն Ադոնց. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 22,2020 09:39

«Այո՛, մեր երկրի տնտեսության արագ ու հզոր զարգացումն այլընտրանք չունի, այո՛, մենք պետք է արագ ձեռնարկենք համապատասխան քայլեր, այո՛, պետք է փոխենք տնտեսության կառուցվածքն ու որակը, այո՛, մեր տնտեսությունը պետք է համապատասխանեցնենք երկրի անվտանգային պահանջներին։ Թեեւ այս ամենն անվիճարկելի է, բայց մեդալի հակառակ կողմը հուշում է անվիճարկելի եւս մեկ այլ փաստ։ Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն, օրինակ, ասում է, որ արդեն ունենք տնտեսական ճգնաժամ, սակայն նախ պետք է լուծել անվտանգային խնդիրները։

Մենք համամիտ ենք այդ տեսակետին այն պարզ պատճառով, որ անվտանգային ու տնտեսական խնդիրները փոխկապակցված են: Ավելին՝ տնտեսական ներկա ու սպասվող խնդիրները հենց այդ անվտանգային խնդիրների հետեւանքն են։ Գաղտնիք չէ, որ այն երկրներում, որտեղ անվտանգային խնդիրները չեն լուծվում, ներդրումներ չեն լինում գրեթե։ «Գրեթե»-ն էլ մեջբերում ենք այն բացառիկ դեպքերի համար, որ հնարավոր է լինեն ներդրումներ ներքին հատվածից… Էկոնոմիկայի նախկին նախարարներից Կարեն Ճշմարիտյանը բառացի ասում է՝ կապիտալն ունի՛ Հայրենիք։ Դիմելով գործարարներին՝ նա ասում է՝ «մի՛ լսեք նրանց, ովքեր Մարքսի «Կապիտալն ազգություն չունի…» արտահայտությունն ընկալել են տառացի եւ ուղղակի: Այդ սակավաթիվները չգիտեն, թե ինչ իրական իմաստ ունի այդ արտահայտությունը: Այդպիսիների «ոտքերը չեն խրված իրենց հողում»: Այդպիսիները չունեն Հայրենիք: Իսկ մենք` ունենք… Եվ հիշե՚ք` եթե կապիտալի տերն ունի ազգային պատկանելություն, ապա կապիտալն ունի ոչ միայն ազգություն, այլեւ ունի Հայրենիք»:
Տնտեսագետ Կարեն Ադոնցը վստահ է, որ երկրի տնտեսությունը կարելի է ոչ միայն ոտքի հանել, այլեւ հզորացնել ու շատ արագ, որովհետեւ սա մեր լինել-չլինելու պահն է. «Կամ հաղթում ենք տնտեսապես, կամ՝ մեռնում բարոյապես: Եթե հայ ազգը, ունենալով պետություն, ունենալով բանակ՝ իր պատմական հաղթանակից 26 տարի անց, կհամակերպվի իր հողերից գլուխը կախ դուրս գալու հետ՝ որպես «Ազգ» ապրելու որեւէ բարոյական իրավունք չունի։ Սա կարող է լինել ժամանակավոր նահանջ, միմիայն ժամանակավոր նահանջ: Հիմա մեր կյանքի ամեն մի վայրկյանը պետք է նվիրվի պատրաստվելուն՝ մեծ ու փոքր հաղթանակների»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031