Անհնազանդության միջոցառմանը միանալու մասին հայտնած Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց՝ այս ակցիան դասադուլ անվանել անիմաստ է, քանի որ դասերն ավարտվել են, հիմա քննաշրջան է․ «Դասերը ավարտվել են, հետևաբար դասադուլի մասին խոսելն անիմաստ է։ Բարեբախտաբար, միջանկյալներ և քննություններ չկան վաղը, դա մեկօրյա ակցիա է։ Իսկ դասախոսները իրենք են որոշելու՝ մասնակցեն ակցիային, թե ոչ։ Ովքեր ցանկություն ունեն, կարող են միանալ ովքեր ոչ՝ ոչ, պարտադիր չէ»։
Հարցին, թե արդյոք անհնազանդության միջոցառումներին ֆակուլտետի միանալու մասին հայտարարությունը վերաբերում է նաև ուսանողներին, դեկանը պատասխանեց․ «Եթե վերաբերվեր ուսանողներին, կհայտարարվեր, որ ուսանողները նույնպես միանում են։ Եթե որևէ մեկը ասի, որ ոչ, ես չեմ մասնակցում, որովհետև անհնազանդության օր է հայտարարված, խնդիր չկա, կգտնենք միջոցը, որպեսզի այդ ուսանողը հաջորդ օրը մասնակցի այդ առարկայի միջանկյալին»։
Իսկ եթե անհնազանդության ակցիան շարունակվի մեկ օրից ավելի, այդ դեպքում, ըստ դեկանի, հաշվի կառնվեն ուսանողների և դասախոսների ընդհանուր կարծիքը․ «Եթե անհրաժեշտ լինի նմանատիպ հայտարարությամբ նորից հանդես գալու, շարունակելու կամ նոր ակցիաների մասնակցելու, այդ դեպքում ժուռնալիստիկայի ֆակուլտետի ընդհանուր ժողով կգումարվի՝ դասախոսների ապա նաև ուսանողների մասնակցությամբ, հարցը կքննարկվի և ինչպես կորոշի ֆակուլտետը կկազմակերպվի այդպես։
Միևնույն ժամանակ դեկանը վստահեցնում է՝ ուսանողների իրավունքները չեն ոտնահարվելու, քննությունները և միջանկյալները պետք է կայանան՝ Ժուռնալիստիկան և Ժուռնալիստիկայի ֆակուլտետը դուրս պիտի լինեն բոլոր տիպի քաղաքական գործընթացներից։
Կարդացեք նաև
Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում