«Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Նախիջեւանի եւ Լաչինի միջանցքների հետ կապված հարցերը կլուծվեն առաջիկա օրերին։ Արդյոք շանտաժ չէ՞ թուրքական կողմից Նախիջեւանի եւ Լաչինի միջանցքների հարցերը մեկ փաթեթով դիտարկելը։
«Թուրքիան ստեղծված իրավիճակում ձգտելու է ստանալ առավելագույնը եւ այս դեպքում կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը Անկարայի աջակիցն է այս հարցում եւս: Քաղաքական տեսանկյունից Թուրքիան այսօր հանդես է գալիս ուժեղի դիրքերից եւ կարող է պահանջներ ներկայացնել: Ճիշտ է, Երեւանն էլ անպայման չէ, որ պարտադիր պետք է կատարի Անկարայի բոլոր պահանջները, բայց, ամեն դեպքում, պարտավոր է շատ լավ կշռադատել իրողություններն իր յուրաքանչյուր քայլից առաջ»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե կան արդոք նախադրյալներ Արցախի տարածքային ամբողջականության վերականգման հարցը բարձրացնելու համար, զրուցակիցս նշեց, որ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը նույնպես լուծելի է, սակայն դրա համար անհրաժեշտ է իրականացնել լուրջ նախապատրաստական աշխատանքներ, ինչը կպահանջի ֆինանսական ռեսուրսի եւ մասնագետների ներգրավում»:
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում