Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը քաղաքական ապագա չունեն։ Արտահերթ ընտրությունների մասին հեքիաթները ոչինչ չեն տալու, որովհետև իրենց հայտնած մոտեցումը, թե իբրև ունեն ժողովրդի մեծամասնության քվեն, վստահությունը, այդպես չէ։ Պետք է նայել ճշմարտության աչքերին և անել հասարակ մաթեմատիկական հաշվարկ, որի շուրջ կարելի է բանավիճել, չհամաձայնել, բայց փաստը մնում է փաստ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
«Ժամանակին Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժը ստացավ 70 տոկոս՝ 50 տոկոսից պակաս քվեարկածներից, իրականում՝ ամբողջ ընտրողների ծավալից իրենք ստացել են 34.14 տոկոս քվե։ Դա իրենց պիկն էր, երբ բոլորը սպասում էին փոփոխությունների, բոլորը վստահում էին, ակնկալում էին և բոլորն ուզում էին ապրել լավ և երջանիկ։ Ակնհայտ է, որ 34 տոկոսը վաղուց չկա։ 48 տոկոս քվեն պասիվ քվեարկություն է, տվյալ իրավիճակում, երբ երկիրը քանդված է և մարդիկ հոգեբանորեն շատ վատ վիճակում են գտնվում, եթե վաղը լինեն ընտրություններ կմասնակցի 65-70 և ավել տոկոս, մարդիկ դուրս կգան և կփորձեն պաշտպանվել՝ իրենց քվեի միջոցով և Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող խումբը՝ կունենա 10-15, գուցեև 20 տոկոս։ 50-ից պակաս տոկոսով այդ մարդիկ մտնեն Խորհրդարան, իրենք հանդիպելու են շատ բարդ և շատ վատ իրավիճակների, երբ 50+1 ունեցող քաղաքական ուժերը կնախաձեռնեն մի շարք գործընթացներ՝ քաղաքական և իրավական ու շատ կարճ ժամկետում այդ մարդիկ հայտնվելու են շատ ավելի վատ իրավիճակներում, քան կարող են ենթադրել»,- նշել է Սաղաթելյանը՝ հավելելով, որ սա հասկանում է նաեւ նրա թիմը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: