Դաշնակցական Ռուբիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
—Ռազմավարական նշանակության պետական պահպանության տակ գտնվող Ռադիոտունը գրավելու հայցով քրգործը նիկոլական արդարադատությունը կասեցվում է՝ հանցակազմի բացակայության պատճառով,
—իր հրահանգով շրջափակում են դատարանները, զգետնում դատավորին, ով փորձում էր աշխատասենյակ մտնել իրականացնելու իր սահմանադրական լիազորությունները՝ նիկոլատակ արդարադատությունը ծպտուն չի հանում,
—պրկված անձնական վրեժխնդրությամբ ամեն գնով նպատակին հասնելու համար ոտքերը մաքրում է ՀՀ սահմանադրության եւ Սահմանադրական դատարանի վրա՝ նիկոլապաշտ արդարադատությունը համառորեն լռում է,
Կարդացեք նաև
—ընտանեկան կապալի կասկածելի գործունեության մասին բազմաթիվ հրապարակումները այդպես էլ չեն արժանանում գործադիրի կողմից գերեվարված արդարադատության ուշադրությանը։
Բայց Գորիսի քաղաքապետին ձերբակալում է, ով պաշտպանում է իր քաղաքն ու հայրենիքը, ՀԱՅԱՍՏԱ՛ՆԸ ադրբեջանական կոդերով GPS-ացումից…
Հուսամ, երեքշաբթին շատ չի ուշանա…
Հուսամ՝ երեքշաբթին շատ չի ուշանա... —Ռազմավարական նշանակության պետական պահպանության տակ գտնվող Ռադիոտունը գրավելու...
Posted by Ruben Hakobyan on 2020 թ. դեկտեմբերի 21, երկուշաբթի