Քիչ առաջ Գյումրու Անի թաղամասի այսպես կոչված «ֆոտո»-ի շենքում մի տղամարդ բարձրացել էր կտուրը ու սպառնում էր ցած նետվել։ Վերջինս մեծ իրարանցում էր առաջացրել․ հավաքվել էր բազմություն, տեղում կանգնել էր շտապօգնության մեքենան, աշխատում էին նաև մեծ թվով ոստիկաններ։
Ոստիկաններից մեկն ասաց, որ սա առաջին դեպքը չէ․ տղամարդն նախկինում էլ նման քայլի դիմել է․ տնեցիների հետ կոնֆլիկտներ ունենալուց հետո սպառնում է ցած նետվել։ Շենքի բակում, որտեղ մեծ թվով խանութներ են գործում, վարսավիրանոց, կարմիր ժապավեններ էին կապել, որ անցուդարձ չլինի։
Կարդացեք նաև
Կարճ ժամանակ անց ոստիկաններին հաջողվեց կանխել ինքնասպանության փորձը․ երկու ոստիկաններ բարձրացան կտուր, համոզեցին նրան՝ վերջ դնելով սկանդալային տեսարանին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ